Tue, 29 April
13.1 C
Yerevan
USD: 389.46 RUB: 4.73 EUR: 441.92 GEL: 141.70 GBP: 519.38
spot_img

Գագիկ Գրիգորյան

«Armbanks» կայքի այցելուի հարցը.

«Հայաստանում ծրագրվում է ներդնել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը(ԱՄՕԲՊ): Դրա արդյունքում ի՞նչ լրացուցիչ ծախսեր կկրեն ավտոմեքենաների վարորդները»:

Հարցին պատասխանում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր վերեջերս տված հարցազրույցում հայտնեց, որ ապահովագրավճարը ամսական 1000 դրամից պակաս չի լինի: Ավելի հստակ տվյալներ առայժմ ոչ ոք տալ չի կարող, այս թեմայի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են: Միանշանակ կարելի է ասել միայն այն, որ պոլիսի վերջնական գինը հիմնված լինի ակտուարային հաշվարկների վրա:

Ապահովագրավճարի՝ օրինագծով առաջարկված հաստատման ընթացակարգը, որը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր կլինի վճարել ըստ պարտադիր ապահովագրման պայմանագրի, հետևյալն է՝ նախ պետք է ստեղծվի ԱՄՕԲՊ-ին մասնակցող ապահովագրական ընկերությունների բյուրո, որի հիմնական գործառույթը ԱՄՕԲՊ ողջ ոլորտի կարգավորումն ու վերահսկումը պետք է լինի:

Բյուրոյի խորհուրդը հաշվում է բազային ապահովագրավճարի առավելագույն գները, որոնք հետո հաստատվում են ԿԲ խորհրդի կողմից: Դրանց ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրավճարը հաշվարկվում է օրենքին կից բերված համապատասխան բանաձևով: Դրույքները վերանայվելու են առնվազն տարին մեկ անգամ: Սկսած 2013 թ.-ից՝ նախատեսվում է «Բոնուս-Մալուս» համակարգի ուժի մեջ մտնելը, որը մեքենավարման պատմության հիման վրա ենթադրում է իջեցնող կամ բարձրացնող գործակցի կիրառումը: Այսինքն՝ գործելու է անվթար մեքենավարման պատմություն ունեցող օրինապահ վարորդների խրախուսման համակարգ, որոնց մեքենաների ապահովագրումը ավելի էժան կլինի:

Օրինագծում գրված են միայն առավելագույն ապահովագրական գումարները: Նախագծում մեկ պատահարի համար ամրագրվել է նվազագույնը 4 մլն. դրամ ապահովագրական գումար` անձնական վնասի դեպքում, և 2 մլն. դրամ` գույքային վնասի դեպքում, սակայն յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար 9 մլն դրամից ոչ ավելի: Փոխհատուցման չափի հարցը նույնպես դեռևս քննարկման առարկա է»:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը

Հայաստանը ներառվել է 2024 թ․–ին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում․ ԱՄՀ

Հայաստանը ներառվել է 2024 թվականին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՀ-ի 156 երկրների ուսումնասիրության մեջ

Հայաստանի միջազգային պահուստները մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ապահովելով ներկրման 2,9 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2025թ․–ի մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց արժեզրկվել է ռուբլու նկատմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img