Արդշինինվեստբանկն այսուհետ սպասարկում Է նաև «Avers» միջազգային դրամական փոխանցումների համակարգը

16.01.2013 12:19
Արդշինինվեստբանկն այսուհետ սպասարկում Է նաև «Avers» միջազգային դրամական փոխանցումների համակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ ԱՌԿԱ/. 2013թ. հունվարի 9-ից Արդշինինվեստբանկը  սպասարկում է նաև «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեց բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` համակարգը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Դրամական փոխանցումների այս համակարգով  փոխանցում կատարելու համար վճարում է միայն ուղարկողը՝  փոխանցվող գումարի 1,3%-ի չափով: Փոխանցվող գումարը հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

«Արդշինինվեստբանկը, ներդնելով «AVERS» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը,  նպատակ ունի իր հաճախորդներին հնարավորություն տալ կատարել արագ և մատչելի դրամական փոխանցումներ` գործող լավագույն պայմաններով», - ընդգծելով այս համակարգի ներդրման կարևորությունը՝ ասել է Բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը:

«AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը, ինչպես նաև փոխանցումների թվով 6 այլ համակարգեր՝ MoneyGram, Coinstar, IntelExpress, Unistream, Ria, Быстрая Почта, սպասարկվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ ($1- 405,52 դրամ է). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև