Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 3rd, 2013

    ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրենը ՀՀ ԿԲ ղեկավարին է ներկայացրել նոր տնօրենին

    Friday, May 3rd, 2013

    Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին, ով ավարտում է իր առաքելությունը, ուրբաթ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է նոր տնօրեն Բրունո Պալվաներային, հաղորդում է հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ–ն կաշխատի շաբաթ օրը` մայիսի 4–ին

    Friday, May 3rd, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը կաշխատի շաբաթ օրը` մայիսի 4–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանում մայիսի 3–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,98 դրամ է կազմել

    Friday, May 3rd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 3–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 415,98 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 3–ին 413,97 դրամ է կազմել

    Friday, May 3rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 3–ի արդյունքներով, մայիսի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2,47 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,97 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Եվրագոտու պետական պարտքը կշարունակի աճել 2013–2014թթ.–ին. ԵՀ փոխնախագահ

    Friday, May 3rd, 2013

    Եվրագոտու պետական պարտքը կշարունակի աճել ընթացիկ և հաջորդ տարի, հայտնել է ԵՀ փոխնախագահ Օլի Ռենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Եվրահանձնաժողովը կրկին նվազեցրել է եվրագոտու ՀՆԱ–ի կանխատեսման ցուցանիշը, սակայն բարձրացրել է գնաճի կանխատեսման ցուցանիշը

    Friday, May 3rd, 2013

    Եվրահանձնաժողովը շարունակում է եվրագոտու տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները. այժմ սպասվում է տարածաշրջանի ՀՆԱ–ի 0.4 տոկոսանոց անկում ընթացիկ տարում և 1.2 տոկոսանոց աճ հաջորդ տարում, գնաճը ենթադրվում է համապատասխանաբար 1,6% և 1,5% մակարդակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսումը։

    ՎՏԲ–Հայաստան Բանկի Շենգավիթ մասնաճյուղն ու երկու փոքր մասնաճյուղեր վերականգնել են իրենց գործունեությունը

    Friday, May 3rd, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկի «Շենգավիթ» մասնաճյուղն ու երկու փոքր մասնաճյուղեր վերսկսել են իրենց գործունեությունը բանկի մասնաճյուղային ցանցի վերակազմավորման ծրագրի շրջանակներում և սկսել են սպասարկել հաճախորդներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Կոնվերս բանկի «Մաստեր վոյաժ» ակցիայի հաղթողները կմեկնեն Թաիլանդ

    Friday, May 3rd, 2013

    «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն ամփոփեց Mastercard և Maestro քարտապանների համար անցկացված «Մաստեր Վոյաժ» մրցանակաբաշխության արդյունքները, որոնց հաղթողները 14 և 7 օրով կմեկնեն դեպի հեքիաթային Թաիլանդ, ուրբաթ օրն «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Visa–ի զուտ շահույթը նվազել է և 1.27 մլրդ դոլար կազմել

    Friday, May 3rd, 2013

    Visa–ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 2 տոկոսով և կազմել է 1.27 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

    ԱՄՆ–ի լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

    Friday, May 3rd, 2013

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա` մայիսի 3–ի առուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ–ում վիճակագրության հրապարակման մեջ S&P ամերիկյան ցուցիչի ռեկորդային առավելագույն արժեքի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։