Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 13th, 2013

    «ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

    Monday, May 13th, 2013

    «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են Cbond շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

    NASDAQ OMX Արմենիայում մայիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Monday, May 13th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մայիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 13–ին 415,81 դրամ է կազմել

    Monday, May 13th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 13–ի արդյունքներով, մայիսի 8–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,56 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 415,81 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

    Monday, May 13th, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի թողարկած «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, May 13th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

    Հայաստանի ԿԲ–ն մայիսի 13-ին 1,41 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

    Monday, May 13th, 2013

    Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Վահան Վարդանյանը լքում է Մոսկվայի բորսան

    Monday, May 13th, 2013

    Մոսկվայի բորսայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարիչ-տնօրեն և կառավարման անդամ Վահան Վարդանյանը մայիսի 15–ին լքում է բորսան` աշխատանքային պայմանագրի ավարտի կապակցությամբ, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, այդ մասին «Փրայմին» տեղեկացրել է բորսայի ներկայացուցիչը։

    Հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի մարտին ավելացել է 0,3%–ով

    Monday, May 13th, 2013

    Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի մարտին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել է 0,3 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի մարտի ՀՀ ԿԲ տեղեկատվական ամենամսյա տեղեկագրում։

    Մետաղների շուկա. ոսկին և պղինձը տարբեր ուղղություններով են վաճառվել

    Monday, May 13th, 2013

    Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները կրկին չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։ Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին ներդրողների զուսպ ակտիվության ֆոնի միջակայքում` հաշվի առնելով, որ ուրբաթ` մայիսի 3–ին, հրապարակված ԱՄՆ–ի աշխատանքի շուկայի անսպասելիորեն առավել ուժեղ տվյալները զգալի չափով ուժեղացրեցին ԱՄՆ ԴՊՀ խթանող միջոցների տևողության և ինտենսիվության վերաբերյալ մտավախությունները։ Շուկայում տվյալ ակտիվի հիմնական ինտրիգը նախկինի պես այն է, թե արդյոք ամերիկյան կարգավորիչը կդիմի՞ ակտիվների գնման ընթացիկ ծրագրի փոփոխմանը։

    Առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 36,9 մլրդ դրամ` ավելանալով 19,5%–ով

    Monday, May 13th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը 2013 թվականին կազմել է 36,9 մլրդ դրամ` 2012 թվականի ցուցանիշի համեմատ ավելանալով 19,5 տոկոսով։