Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 24th, 2013

    Արարատբանկի 425,5 մլն դրամ ծավալով լրացուցիչ թողարկումը թույլատրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրին

    Friday, May 24th, 2013

    Արարատբանկի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը թույլատրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրին։ Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են Ընկերության` առևտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» ընկերությանը

    Friday, May 24th, 2013

    Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) և Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» հայկական ընկերությանը (ապրանքանիշը` «Նոյան»)։ Երեք կողմերի ներկայացուցիչները յոթ տարի ժամկետով համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրել են ուրբաթ։

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակում 340,8 մլն դրամ է կազմել

    Friday, May 24th, 2013

    Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 340,8 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 688,3 մլն դրամի չափով վնասի դիմաց։

    Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 34.3%–ով և կազմել 185.4 մլրդ դրամ

    Friday, May 24th, 2013

    Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի առաջին եռամսյակում, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 34.3 տոկոսով կամ 47.4 մլրդ դրամով` մարտի 31–ի դրությամբ կազմելով մոտ 185.4 մլրդ դրամ։

    ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները I եռամսյակում աճել են 5.5%–ով` կազմելով 110.8 մլրդ դրամ

    Friday, May 24th, 2013

    ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 110.8 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի ընթացքում ավելանալով 5.8 մլրդ դրամով կամ 5.5 տոկոսով։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թ. I եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

    Friday, May 24th, 2013

    «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2013 թ. առաջին եռամսյակի համարը:

    ԱԽՏ բորսաները դրական ցուցանիշներով են բացվել

    Friday, May 24th, 2013

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան ֆոնդային հարթակներն ուրբաթ` մայիսի 24–ի առուվաճառքները դրական ցուցանիշներով են բացվել նախորդ նստաշրջանի անկումը շտկելու և 2012 թվականի վերջին սկսած մրցավազքը շարունակելու ցանկության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    ԴՊՀ–ի և ԱԽՏ–ի առուվաճառքների բացասական լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաները փակվել են նվազմամբ

    Friday, May 24th, 2013

    Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի օրվա առուվաճառքներն ավարտել են Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական ակտիվության անկման և Դաշնային պահուստային համակարգի կողմից ամերիկյան տնտեսության խթանման ծրագրի ավարտի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։