ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

01.06.2013 16:54
ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջե ակցիզային հարկերի գծով մուտքերը, որոնք հայրենական արտադրողները վճարել են 2013թ. հունվար-ապրիլին, կրճատվել են 12,3%-ով և կազմել են ավելի քան 4,7 մլրդ. դրամ, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարողականի հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Միաժամանակ, ըստ նրա, ընդհանուր առմամբ պետբյուջեի ակցիզային հարկերի գծով մուտքերն այս տարվա չորս ամիսների ընթացքում աճել են 6,5%–ով կամ 849,5 մլն դրամով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով շուրջ 14 մլրդ դրամ։

Զարգարյանի խոսքով` դա պայմանավորված էր Հայաստան ներմուծվող ակցիզավորման ենթակա ապրանքների հարկումից ստացված մուտքերի 19,6 տոկոսանոց աճով, որի շնորհիվ 2013թ.–ի առաջին չորս ամիսներին պեջբյուջե է ստացվել 9,2 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարարության աշխատակիցը չի կապել տեղական ապրանք արտադրողների կողմից  ակցիզային հարկի վճարումների կրճատումը արտադրության ծավալների հնարավոր կրճատման հետ` ասելով, որ դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով։

Հայաստանի պեջբյուջե ակցիզային հարկի գծով մուտքերը 2012թ.–ին կազմել են 49,3 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 25,2 տոկոսով  ($1-417.22 դրամ է) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև