Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June 4th, 2013

    Հայաստանում հունիսի 4–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,94 դրամ է կազմել

    Tuesday, June 4th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 4-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 415,94 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 4–ին 416,84 դրամ է կազմել

    Tuesday, June 4th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 4-ի արդյունքներով, հունիսի 3–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,33 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,84 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից մարտին ավտովարկավորման ծավալներն աճել են 1,15%-ով՝ մինչև 16,3 մլրդ դրամ

    Tuesday, June 4th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերը 2013թ.–ի մարտին ավտովարկավորման նպատակով հատկացրել են շուրջ 16,3 մլրդ դրամ, ինչը 1,15 տոկոսով ավելի է փետրվարի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

    ՎՏԲ-Հայաստան Բանկն անցել է TelCell վճարային տերմինալների միջոցով հաճախորդների սպասարկմանը` ժամանակի իրական ռեժիմում

    Tuesday, June 4th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկն անցել է TelCell վճարային տերմինալների միջոցով հաճախորդների սպասարկմանը` ժամանակի իրական ռեժիմում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի կողմից եվրաբոնդերի թողարկումը կապված չի լինի գազի գների սուբսիդավորման հետ. ԱՄՀ

    Tuesday, June 4th, 2013

    Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ծրագրվող եվրաբոնդերի թողարկումը կապված չի լինի գազի գների սուբսիդավորման հետ։

    ԱՄՀ–ն հունիսին կհրապարակի Հայաստանի մակրոտնտեսական նոր կանխատեսումները

    Tuesday, June 4th, 2013

    Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների նոր կանխատեսումները կհրապարակի հունիսին, հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

    Դաշնային պահուստային համակարգի ընթացիկ քաղաքականության ֆոնին ԱՄՆ բորսաները աճ են գրանցել

    Tuesday, June 4th, 2013

    Երկուշաբթի` հունիսի 3-ին, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հրապարակած թույլ վիճակագրությունից հետո, որը վերաբերում է երկրի արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվությանը, ԴՊՀ ընթացիկ դրամավարկային քաղաքականության պահպանման վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին ԱՄՆ բորսաները աճ են գրանցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: