Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June 10th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, June 10th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 10–ին 412,50 դրամ է կազմել

    Monday, June 10th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 10-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412.50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 10–ին 413.06 դրամ է կազմել

    Monday, June 10th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 10-ի արդյունքներով, հունիսի 7–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1.08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413.06 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը գնաճի 2.5%–նոց աճի կհանգեցնի. ԿԲ ղեկավար

    Monday, June 10th, 2013

    Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի մոտ 2.5–տոկոսանոց գնաճի ավելացման, երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

    Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, June 10th, 2013

    Հունիսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39103146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, տեղեկացնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

    «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել

    Monday, June 10th, 2013

    Հունիսի 9-ին «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

    Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով երեքշաբաթյա նվազագույնին և հաստատվել 1380 դոլար/ունցիայից ցածր մակարդակում

    Monday, June 10th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինն իր առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ այսօր նվազել է` մինչև երեքշաբաթյա նվազագույնի` հաստատվելով 1380 դոլար/ունցիա նիշից ցածր մակարդակում։

    Հայաստանում բանկիրների շուրջ 86%–ը 12–ամսյա գնաճ է կանխատեսում 2,5-5,5% սահմաններում. ԿԲ հարցում

    Monday, June 10th, 2013

    ՀՀ ԿԲ կողմից 2013թ.–ի առաջին եռամսյակում անցկացված հարցման համաձայն` բանկային համակարգի հարցվածների շուրջ 86 տոկոսը 12–ամսյա գնաճ է կանխատեսում` 2,5–5,5 տոկոսի սահմաններում։

    Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` հունիսի 3–7–ի տեսությունը

    Monday, June 10th, 2013

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային բաժնում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,97 տոկոսով` կազմելով 413,44 դրամ։ Մեկ շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 8,88 մլն ԱՄՆ դոլար, ինչը 47,52 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,95 տոկոսով և շաբաթ օրը` հունիսի 8–ին, կազմեց 414,72 դրամ։

    ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլի վերջին նվազել է 2,5%-ով՝ կազմելով ավելի քան 1 315,7 մլրդ դրամ

    Monday, June 10th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա ապրիլի վերջին, մարտի համեմատ, նվզել է 2,5տոկոսով և կազմել ավելի քան 1 315,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում: