Հայաստանի Կենտրոնական բանկը զսպում է դրամի արժևորումը

28.10.2013 16:20
Հայաստանի Կենտրոնական բանկը զսպում է դրամի արժևորումը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը շահագրգռված չէ հայկական դրամի արժևորմամբ և փորձում է թույլ չտալ, որ դրամն ամրապնդվի, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Ըստ նրա, այս տարի ԿԲ–ն արժույթի շուկայում 40 մլն դոլար է գնել` դրամի արժևորումը կանխելու համար։

ԿԲ ղեկավարը պարզաբանեց, որ այդ միջոցներն ուղղվել են միջազգային պահուստների լրացմանը։ Նա նշեց, որ կարգավորիչը փորձում է չմիջամտել փոխարժեքի քաղաքականության և կանի դա միայն կտրուկ տատանումների դեպքում։ «ԿԲ–ն այդ քաղաքականությունը մտադիր է պահպանել նաև հետագայում»,– ասաց Ջավադյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև