C -QUADRT–ը և Talanx Asset Management–ը ցանկանում են ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալ

06.11.2013 17:23
C -QUADRT–ը և Talanx Asset Management–ը ցանկանում են ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը «Տալանքս» խմբի անդամ՝ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

C-QUADRAT–ն ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 1991թ.–ին, գրասենյակները գտնվում են Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և Ժնևում և Եվրոպայի 17 երկրներում` վաճառքի ցանց։

Քյոլնում հիմնադրված Talanx Asset Management–ը Talanx խմբի դուստր ընկերությունն է, մեծությամբ Գերմանիայի երրորդ ապահովագրական խումբը։ Talanx–ի ակտիվների կառավարումը Talanx Group–ի ֆինանսական ծառայությունների հատվածի մի մասն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև