Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 3rd, 2013

    Հայաստանը կարող է տարածաշրջանում լուրջ ֆինանսական կենտրոն դառնալ. Վալովայա

    Tuesday, December 3rd, 2013

    Հայաստանը մեծ բազա ունի տարածաշրջանային լուրջ ֆինանսական կենտրոն դառնալու համար, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 3-ին 405 դրամ է կազմել

    Tuesday, December 3rd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 3–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 3–ին 404,23 դրամ է կազմել

    Tuesday, December 3rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 3-ի արդյունքներով, դեկտեմբերի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,32 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,23 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի գլխավոր գործընկերն է

    Tuesday, December 3rd, 2013

    Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների աշխատակազմերի աջակցությամբ անցկացվող Ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի գլխավոր գործընկերն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը։

    Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

    Tuesday, December 3rd, 2013

    Ճապոնիան 53 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ խթանող միջոցների նոր փաթեթ է մշակում, որպեսզի աջակցի ազգային տնտեսությանը` վաճառքի հարկի ավելացման նախաշեմին, որը գործողության մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլին։ Խթանող միջոցների նոր փաթեթի մասին որոշումը կընդունվի այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։

    Հայաստանում ապահովագրավճարների գումարը III եռամսյակում նվազել է 49,8%-ով՝ կազմելով 5,6 մլրդ դրամ

    Tuesday, December 3rd, 2013

    Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2013թ.-ի երրորդ եռամսյակում նվազել է 49,8 տոկոսով՝ կազմելով շուրջ 5,6 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

    ՎՏԲ բանկի ղեկավարը հեռանակարային է համարում Հայաստանի շուկան

    Tuesday, December 3rd, 2013

    Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին: