Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 9th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ին 405.30 դրամ է կազմել

    Monday, December 9th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 9–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405.30 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ին 406.80 դրամ է կազմել

    Monday, December 9th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 9-ի արդյունքներով, դեկտեմբերի 6-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.14 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406.80 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկրորդ անգամ 10 մլն դոլար է ներգրավել responsAbility Global Microfinance հիմնադրամից

    Monday, December 9th, 2013

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ responsAbility Global Microfinance Fund կազմակերպությունից, ներգրավել է 10 մլն դոլար` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով:

    Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

    Monday, December 9th, 2013

    Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Եվրամիության անդամ երկրների ֆոնդային բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ, հայտարարվել է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում։

    Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS--ի հետ» ակցիա

    Monday, December 9th, 2013

    Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS–ի հետ» ակցիա։ Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվում է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

    «ՇԵՆ Հոլդինգի» 4 մլն դոլար ծավալով դեբյուտային դոլարային պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիայում

    Monday, December 9th, 2013

    «ՇԵՆ Հոլդինգ» ՓԲԸ–ի 4 մլն դոլար ընդհանուր ծավալով դեբյուտային դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը այսօր ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիա բորսայում, երկուշաբթի հաղորդեց բորսայի մամուլի ծառայությունը։

    Մետաղների շուկա. ոսկու շուկայի առուվաճառքները զգալիորեն տարբերվել են փոփոխականությամբ

    Monday, December 9th, 2013

    Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները կրկին ճնշման տակ հայտնվեցին` կապված այն բանի հետ, թե որքանով քանակական խթանման ծրագրի տևողության վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունները գերակշռեցին շուկայում։ Միաժամանակ տարբերվեցին զգալի փոփոխականությամբ, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունը։ Իսկապես, ԱՄՆ ՀՆԱ–ի մակարդակի սկզբնական գնահատականն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գերազանցեց ներդրողների սպասումները։ Կրակ վրա յուղ լցնել հաջողվեց խոշորագույն համաշխարհային տնտեսության աշխատանքի շուկայից ստացված տվյալներին. Գործազրկության գործակիցը նոյեմբերին նվազեց մինչև 7,0 տոկոսի, իսկ ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը նույն ժամանակահատվածում աճեց 203,0 հազարով` կանխատեսված 180,0 հազարի դիմաց։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2013թ. տարեվերջ ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը

    Monday, December 9th, 2013

    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2013թ. տարեվերջ 40 տոկոսով ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 6,45 մլն դոլար

    Monday, December 9th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2013 թ.–ի դեկտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 6,45 մլն դոլար` նոյեմբերի 25–29–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 21,7 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 100,3 մլն դոլար

    Monday, December 9th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 100,3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,23 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։