Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հոկտեմբերին կազմել են 695,8 մլն դոլար

10.12.2013 15:31
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները հոկտեմբերին կազմել են 695,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի հոկտեմբերին կազմել են 695,8 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 4,9 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի հոկտեմբերի ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 67,2 տոկոս կամ 416 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 10,5 տոկոսով։

SDR–ի պարտավորությունները սեպտեմբերի վերջին կազմել է 135,4 մլն դոլար 2012 թվականի վերջի 135,2 մլն դոլարի դիմաց։

Այլ վարկերը տարեսկզբից աճել են 9,2 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 144 մլն դոլար, իսկ Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները կազմել են 500 հազար դոլար (աճը`66,6% )։ ($1-406,80 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև