Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 13th, 2013

    Կոնվերս Բանկը խաղարկում է Վենետիկի ուղեգիր` նախատեսված երկու անձի համար

    Friday, December 13th, 2013

    Կոնվերս Բանկն իր VISA քարտապանների համար, ովքեր դեկտեմբերից կիրականացնեն անկանխիկ գործարքներ, երկու անձի համար նախատեսված ուղեգիր է խաղարկում դեպի հիասքանչ Վենետիկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 13–ին 404,95 դրամ է կազմել

    Friday, December 13th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 13-ի արդյունքներով, դեկտեմբերի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,18 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,95 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 13-ին 405 դրամ է կազմել

    Friday, December 13th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

    Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` հաստատվելով մեկ դոլարի դիմաց 1223 ունցիայից ցածր մակարդակում

    Friday, December 13th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը մեկուկես շաբաթվա ընթացքում հասել է նվազագույնի` հաստատվելով մեկ դոլարի դիմաց 1223 ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 1,7 տոկոսով և պաշտոնապես կազմել 1222,75 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի դեկտեմբերի 4–ից ի վեր։

    Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին աճել է 28%–ով` կազմելով 3,2 տրլն դրամ

    Friday, December 13th, 2013

    Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին կազմել է 3 275,8 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 28 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հոկտեմբերի Հայաստանի ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

    ՎՏԲ Հայաստան Բանկը Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ-2014–ի ուղեգիր է խաղարկում

    Friday, December 13th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարում է հերթական բացառիկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին աճել է 16.1%–ով` 512.2 մլրդ դրամ

    Friday, December 13th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 512.2 մլրդ դրամ` տարեսկզբի գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 16.1 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

    S&P–ն հաստատել է ՌԴ արտարժութային «ВВВ» սուվերեն վարկանիշը

    Friday, December 13th, 2013

    S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ՌԴ արտարժութային «ВВВ» սուվերեն վարկանիշը, ինչպես նաև ազգային արժույթի «ВВВ+» վարկանիշը կայուն կանխատեսմամբ, ասվում է գործակալության մամուլի հաղորդագրությունում։