Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 18th, 2013

    Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

    Wednesday, December 18th, 2013

    Գերմանիայի քաղաքական, կառավարչական ու գործարար–վերնախավի ներկայացուցիչներն ավելի ու ավելի լավատեսորեն են նայում եվրագոտում տիրող իրավիճակին ու միասնական արժույթի ապագային, սակայն կարծում են, որ առվել շատ ռիսկեր են պարունակում ոչ թե Հունաստանը կամ Իսպանիան, այլ` Ֆրանսիան։ Դրա վկայությունն են Capital ամսագրի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

    Հայաստանի բնակչության անապահով շերտերի բնակարանային պայմանները բարելավելու համաձայնագիր է ստորագրվել

    Wednesday, December 18th, 2013

    Նախօրեին Փարիզում 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր ստորագրվեց` Զարգացման Ֆրանսիական գործակալության և «Ազգային հիփոթեկային ընկերություն» ՓԲԸ վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջև, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

    Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

    Wednesday, December 18th, 2013

    Առաջին պոլիմերային փողերը շրջանառության կհանվեն 2016թ.–ին Մեծ Բրիտանիայում, ասվում է Անգլիայի բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պատրաստման համար նյութ կծառայի բարակ պոլիէթիլենային թաղանթը, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 18-ին 405.66 դրամ է կազմել

    Wednesday, December 18th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 18–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,66 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 18–ին 405,25 դրամ է կազմել

    Wednesday, December 18th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 18-ի արդյունքներով, դեկտեմբերի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,28 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,25 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` սակայն մնացել է մեկ դոլարի դիմաց 1230 ունցիայից բարձր մակարդակում

    Wednesday, December 18th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը փոքր–ինչ նվազել է, սակայն մնացել է մեկ դոլարի դիմաց 1230 ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել 1233,25 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի դեկտեմբերի 16–ից ի վեր։

    Հայաստանի ներդրումային ընկերությունների գործարքների համախառն ծավալը հոկտեմբերին աճել է 42,6% –ով` կազմելով 35,8 մլրդ դրամ

    Wednesday, December 18th, 2013

    Հայաստանի ներդրումային ընկերությունների կողմից կնքված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին կազմել է շուրջ 35,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 42,6 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հոկտեմբերի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

    Ազարով. Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները փրկեցին Կիևը սնանկացումից և սոցիալական կոլապսից

    Wednesday, December 18th, 2013

    Ուկրաինան, առանց երեքշաբթի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ–ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, կսնանկանար և սոցիալական կոլապսի կենթարկվեր, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է Փրայմը։

    Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

    Wednesday, December 18th, 2013

    Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը 2013 թ.–ին հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, կազմում են բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 1 տոկոսից պակաս, Ռուսական բանկերի ասոցիացիայի համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

    Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ Գերմանիայից ստացված ուժեղ վիճակագրության ֆոնին

    Wednesday, December 18th, 2013

    Եվրոյի փոխարժեքն աճել է դոլարի նկատմամբ երեքշաբթի Գերմանիայի տնտեսությունում ներդրողների վստահության ցուցանիշի վերաբերյալ վիճակագրության հրապարակման ֆոնի ներքո, որը գերազանցել է փորձագետների սպասումները, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը։