Հայաստանի ներդրումային ընկերությունների գործարքների համախառն ծավալը հոկտեմբերին աճել է 42,6% –ով` կազմելով 35,8 մլրդ դրամ

18.12.2013 14:45
Հայաստանի ներդրումային ընկերությունների գործարքների համախառն ծավալը հոկտեմբերին աճել է 42,6% –ով` կազմելով 35,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների կողմից կնքված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին կազմել է շուրջ 35,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 42,6 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հոկտեմբերի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Միաժամանակ հոկտեմբերին ներդրումային ընկերությունների գործարքներն աճել են  11,2 տոկոսով։
ԿԲ տվյալների համաձայն` հանրապետության ներդրումային ընկերությունների կողմից կնքված բոլոր գործարքների ճնշող մեծամասնությունը կատարվել է  ՌԵՊՈ–համաձայնագրերով` 92,49 տոկոս։ ՌԵՊՈ–գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 33,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 77,7 տոկոսով։

Բաժնային արժեթղթերով ներդրումային ընկերությունների գործարքները հոկտեմբերին կատարվել են 400 հազար դրամի չափով, կորպորատիվ պարտատոմսերով` 231,8 մլն դրամ, պետական պարտատոմսերով` 2 457,4 մլն դրամ։

Ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի կողմից կնքված գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 537,7 մլրդ դրամ, ինչը 13,6 տոկոսով ավել է տարեսկզբի ցուցանիշից։
Հայաստանում ներդրումային ծառայություններ է մատուցում ութ ընկերություն և 21 բանկ ($1 – 404,97 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև