Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 20th, 2013

    BSCEE-ի նախագահությունը փոխանցվել է ՀՀ ԿԲ–ին

    Friday, December 20th, 2013

    ՀՀ կենտրոնական բանկը ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը, ուրբաթ հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։

    ՓՄՁ–ին վարկավորելու համար IFC–ն ու BSTDB –ն Յունիբանկին 10 մլն դոլար կտրամադրեն

    Friday, December 20th, 2013

    Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) «Յունիբանկ» ՓԲԸ–ին 5 միլիոնական դոլար կտրամադրեն, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը, հաղորդում է IFC–ի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ին 406 դրամ է կազմել

    Friday, December 20th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 20–ին 405,54 դրամ է կազմել

    Friday, December 20th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ի արդյունքներով, դեկտեմբերի 19–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,19 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,54 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտնվել է մեկ դոլարի դիմաց 1200 ունցիայից ցածր մակարդակում

    Friday, December 20th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ այսօր է հայտնվել մեկ դոլարի դիմաց 1200 ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,85 տոկոսով և պաշտոնապես կազմել 1195,00 դոլար/ունցիա։ Դա ամենացածր ցուցանիշն է ավելի քան երեք տարվա ընթացքում` 2010թ.–ի օգոստոսի 6–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

    Գնաճը Հայաստանում հունվար–նոյեմբերին արձանագրվել է 5,8 տոկոսի սահմանում

    Friday, December 20th, 2013

    Հայաստանում գնաճը 2013 թ.–ի հունվար–նոյեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,8 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

    ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԴՊՀ որոշումների ֆոնին

    Friday, December 20th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առքուվաճառքներն առավելապես մինուսով են բացել` ԱՄՆ ԴՊՀ կողմից ակտիվների ետգնման ծրագրի կրճատման լուրերի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    S&P-ն իջեցրել է Եվրամիության վարկանիշը մինչև “АА+”

    Friday, December 20th, 2013

    Միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունն Եվրամիության ամենաբարձր վարկային “ААА” վարկանիշը իջեցրել է մինչև “АА+”-ի` կայուն կանխատեսմամբ, գրում է Փրայմը` հղում անելով գործակալության հաղորդմանը։