Հայաստանում առևտրի վարկավորումը 2013թ.–ին ավելացել է 11.7%–ով` հասնելով 372.5 մլրդ դրամի

27.02.2014 16:13
Հայաստանում առևտրի վարկավորումը 2013թ.–ին ավելացել է 11.7%–ով` հասնելով 372.5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, ավելացել է 11.7 տոկոսով՝ կազմելով շուրջ 372.5 մլրդ դրամ: Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի Բանկեր» 2013 թվականի չորրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

2013 թվականի չորրորդ եռամսյակում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` 2013 թվականին տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը կազմել է մոտ 1,78 տրլն դրամ՝ 2012թ.-ի 1,52 տրլն դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարը 2013 թվականին ՎՏԲ Հայաստան Բանկն է, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 11.2 տոկոս:

ՎՏԲ Հայաստան Բանկի համախառն վարկային պորտֆելի ավելի քան 19.3 տոկոսը կամ մոտ  41.9  մլրդ դրամը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը (2012թ.-ի վերջին ավելի քան 35 մլրդ դրամ):

«Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև Ամերիաբանկը (39.7 մլրդ դրամ), HSBС Բանկ Հայաստանը (ավելի քան 39 մլն դրամ) և Արդշինինվեստբանկը (ավելի քան 35.5 մլրդ դրամ):

Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 21,4%, 25,5% և 20,7%։

2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ՝ 485 մասնաճյուղով ($1 – 412.76 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև