NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 31–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

31.03.2014 16:55
 NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 31–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի մարտի 31–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Այդ մասին են վկայում NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մարտի 28–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 414 դրամ։

Մարտի 31–ի միջին կշռված փոխարժեքները` մեկ դոլարը` 413,31 դրամ, մեկ եվրոն` 569,91 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև