«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն փոքր և միջին բիզնեսի համար տրամադրում է նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր

01.04.2014 13:48
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն փոքր և միջին բիզնեսի համար տրամադրում է նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն հատուկ փոքր և միջին բիզնեսի համար տրամադրում է նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեռևս 2012 թվականից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ներդրած «Պարզ-Արագ» վարկատեսակների շրջանակում բանկն այսօր փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար մշակել և առաջարկում է նոր բիզնես վարկատեսակ` անհամեմատ ճկուն պայմաններով:

Տվյալ վարկերը տրամադրվում են անշարժ գույքի և ոսկու գրավադրմամբ, ինչպես նաև` երաշխավորությամբ:

Անշարժ գույքի գրավադրման դեպքում վարկառուն հնարավորություն ունի ստանալ մինչև 50 000 ԱՄՆ դոլար վարկ առավելագույնը 7 տարի մարման ժամկետով` սկսած տարեկան 12% տոկոսադրույքից: Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի սահմանաչափը ևս կարող է լինել մինչև 50 000 ԱՄՆ դոլար, իսկ տոկոսադրույքը` 13% տարեկան: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին ձեռնարկատերերին նաև հնարավորություն է ընձեռում ստանալ վարկեր երաշխավորությամբ` մինչև 5000 ԱՄՆ դոլար, 3 տարի մարման ժամկետով և տարեկան սկսած 16% տոկոսադրույքից:

««Անելիք Բանկ»-ի վարկային պորտֆելում ձեռնարկատիրական վարկերը մշտապես ունեցել են և ունեն լուրջ տեսակարար կշիռ: Բանկը փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին հնարավորինս խրախուսելու և նրանց բիզնեսը խթանելու նպատակով ներդրել է վերոնշյալ «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկատեսակը: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է վարկի տրամադրման այնպիսի պայմաններ մշակել և առաջարկել, որ փոքր և միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առավել մատչելի օգտվել «Անելիք Բանկ»-ի ֆինանսական ռեսուրսներից իրենց բիզնեսը զարգացնելու համար»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև