Հայաստանում 2014 թ.–ի փետրվարի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 9,5 տոկոսով` հասնելով 1,8 տրիլիոն դրամի

03.04.2014 18:51
Հայաստանում 2014 թ.–ի փետրվարի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 9,5 տոկոսով` հասնելով 1,8 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի փետրվարի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալը կազմել է ավելի քան 1 786 մլրդ դրամ` 2013 թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 9,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` վարկային ներդրումները կազմել են 1 654 մլրդ դրամ (5,7 տոկոսի աճ), որոնցից արտարժույթով վարկերը կազմել են 1 033,4 մլրդ դրամ, դրամով վարկերը` 620,6 մլրդ դրամ։

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014 թ.–ի փետրվարի վերջին կազմել են 25,1 մլրդ դրամ (աճ` 86,3%) կամ համախառն վարկերի 1,4 տոկոսը։ Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 23,1 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։

Միաժամանակ բանկերի երկարաձգված վարկերը 2014 թ. փետրվարին կազմել են մոտ 107 մլրդ դրամ` մեկ տարում ավելանալով 98 տոկոսով, որոնցից մոտ 74,4 մլրդ դրամը կարճաժամկետ վարկերն են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև