Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 4th, 2014

    Հայաստանի ֆինանսական համակարգն ի վիճակի է դիմակայել շոկերի. ԿԲ

    Friday, April 4th, 2014

    Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 4–ին էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 415.50 դրամ

    Friday, April 4th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 4–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, ապրիլի 3–ի ցուցանիշի համեմատ չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 415.50 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0.29 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 415.13 դրամ

    Friday, April 4th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 4–ի արդյունքներով, ապրիլի 3–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,29 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 415.13 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի գնաճը փետրվարին կազմել է 4.6%. ԿԲ

    Friday, April 4th, 2014

    Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.6 տոկոս։ Այս մասին, ինչպես հայտնում է հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նշվել է ԿԲ խորհրդի` մարտի 25–ին կայացած նիստում։

    Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները փետրվարին աճել են 2%–ով` մինչև 105,5 մլն դոլար

    Friday, April 4th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2014 թ.-ի փետրվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 105,5 մլն դոլարի միջոց։ Այդ ցուցանիշը 2 տոկոսով ավելի է 2013թ.–ի փետրվարի համեմատ։ Հաղորդվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուում։

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը փետրվարին աճել է 22,4 տոկոսով` հասնելով 1,5 տրլն դրամի

    Friday, April 4th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014 թ.–ի փետրվարի վերջին կազմել է ավելի քան 1 551,5 մլրդ դրամ` 2013 թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 22,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

    Անելիք Բանկը գնումների գործընթացը կիրականացնի նոր ինտերակտիվ ձևաչափով

    Friday, April 4th, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեությունն առավել թափանցիկ և հասանելի դարձնելու նպատակով այսուհետ Բանկի կարիքների համար գնումներն իրականացնելու է հատուկ մրցութային ընթացակարգով, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

    Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը փետրվարին 7,26% է կազմել

    Friday, April 4th, 2014

    Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2014 թվականի փետրվարին, 2013 թվականի փետրվարի համեմատ, աճել է 2,07 տոկոսային կետով և 7,26 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել. փոխխոսնակ

    Friday, April 4th, 2014

    Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: