Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 9th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 9–ին աճել է 0.13 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 415,52 դրամ

    Wednesday, April 9th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 9–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 0.13 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 415,52 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0,05 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 415,28 դրամ

    Wednesday, April 9th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 9–ի արդյունքներով, ապրիլի 8–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,05 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 415,28 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի գնաճը 2014թ.–ին կկազմի 2.3%, իսկ 2015թ.–ին` 4%. ՀԲ կանխատեսում

    Wednesday, April 9th, 2014

    Հայաստանի գնաճը 2014թ.–ին կկազմի 2.3%, իսկ 2015թ.–ին` 4%, ասվում է «Հայաստանը տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» ՀԲ–ի զեկույցում։

    Հայաստանի տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 5 տոկոս. ՀԲ կանխատեսում

    Wednesday, April 9th, 2014

    Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014թ.–ին կանխատեսում է 5 տոկոսի սահմանում, նշվում է «Հայաստանը տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» ՀԲ–ի զեկույցում։

    ԵԶԲ–ի փորձագետները ստուգել են Հայաստանի տարածքով անցնող «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության հատվածը

    Wednesday, April 9th, 2014

    Բազմակողմ առաքելությունը եղել է Հայաստանի Հանրապետությունում «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման նախագծի իրականացման վայրում։ Առաքելությանը մասնակցել են Եվրասիական զարգացման բանկի փորձագետները, «Հյուսիս–Հարավ» նախագծի իրականացման խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև Egis ընկերության (Ֆրանսիա) տեխնիկական խորհրդատուները։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի I եռամսյակում

    Wednesday, April 9th, 2014

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի I եռամսյակում։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 3. Առէքսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը, 4. Արդշինինվեստբանկը և 5. Անելիք բանկը։

    ՌԴ բանկերը չեն պատրաստվում հրաժարվել Visa–ից և MasterCard–ից, սակայն պահեստային տարբերակներ են փնտրում

    Wednesday, April 9th, 2014

    Ռուսական բանկերը դեռ չեն պատրաստվում հրաժարվել Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի ծառայություններից, թեև շատերը մտադիր են համագործակցություն զարգացնել նաև ասիական գործընկերների հետ։ Բանկիրները ողջունում են ազգային քարտային պրոցեսինգի ստեղծումը, սակայն կարծում են, որ լիարժեք ձևավորման համար կպահանջվի մի քանի տարի, վկայում է «Փրայմ» գործակալության հարցումը։

    Եռօրյա նվազումից հետո ԱՄՆ բորսաներում ցուցիչների աճ է գրանցվել

    Wednesday, April 9th, 2014

    Երեքշաբթի ԱՄՆ ֆոնդային ցուցիչները թույլ աճ են գրանցել երեք օր տևած նվազումից հետո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։