Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 16th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 16–ին նվազել է 0.12 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414 դրամ

    Wednesday, April 16th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 16–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ նվազել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0.45 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414.27դրամ

    Wednesday, April 16th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 16–ի արդյունքներով, ապրիլի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.45 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414.27 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը I եռամսյակում աճել է 6,7%` հասնելով 9 մլրդ. դրամի

    Wednesday, April 16th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2014 առաջին եռամսյակում կազմել է շուրջ 9 մլրդ դրամ՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 8,5 մլրդ դրամի դիմաց` ավելանալով 6,7 տոկոսով։

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ

    Wednesday, April 16th, 2014

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

    ՀԲ–ի վարկային ռեսուրսների պորտֆելը 10 տարվա ընթացքում կհասնի մոտ 300 մլրդ դոլարի. ՀԲ խմբի նախագահ

    Wednesday, April 16th, 2014

    Առաջիկա տասը տարում Համաշխարհային բանկի վարկային ռեսուրսների պորտֆելը կհասնի մոտ 300 մլրդ դոլարի, ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Էն Կիմը։

    Եվրոպան բանկային միություն կստեղծի

    Wednesday, April 16th, 2014

    Եվրոպացի օրենսդիրները խնդիրներ ունեցող բանկերի լուծարումը հեշտացնող նոր կանոնների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Reuters գործակալությանը։