Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 18th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0.38 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,06 դրամ

    Friday, April 18th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 18–ի արդյունքներով, ապրիլի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.38 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,06 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 18–ին աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414.50 դրամ

    Friday, April 18th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 18–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 0.12 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414.50 դրամ։

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին կսպասարկեն «մեկ պատուհանի» սկզբունքով

    Friday, April 18th, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հնարավորություն կտա առավել բարձրացնելու սպասարկման որակը եւ մասնաճյուղերի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ:

    Հայաստանում 2013թ.–ին վարկերի դոլարացման մակարդակը կազմել է 63,7%, իսկ ավանդներինը` 71%. ԿԲ հաշվետվություն

    Friday, April 18th, 2014

    Հայաստանի տնտեսության մեջ համախառն վարկային ներդրումներում արտարժույթով տրամադրված վարկերի տեսակարար կշիռը 2013 թ.–ի վերջի դրությամբ նվազել է 2 տոկոսային կետով և կազմել է 63,7 տոկոս, համախառն դեպոզիտներում արժութային ավանդների մասնաբաժինն ավելացել է 0,7 տոկոսային կետով` հասնելով 71 տոկոսի։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ–ի «2013 թ.–ի ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։

    ՎՏԲ–Հայաստան բանկը նախատեսում է 2014թ.–ին հասնել մոտ 5 մլրդ դրամի շահույթի. Գուսև

    Friday, April 18th, 2014

    ՎՏԲ–Հայաստան բանկը 2014թ.–ին նախատեսվում է հասնել մոտ 5 մլրդ դրամի շահույթի, ասել է ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթը 2013թ.-ին 5,6 մլրդ դրամ կազմել` դառնալով երկրում աշխատանքի ողջ տարիների առավելագույնը

    Friday, April 18th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթը 2013թ.-ին 5,6 մլրդ դրամ կազմել` դառնալով երկրում աշխատանքի ողջ տարիների առավելագույնը, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

    Ռուսական տնտեսության դժվարություններն առայժմ չեն ազդում Հայաստանի ֆինանսական կայունության վրա. ԿԲ

    Friday, April 18th, 2014

    Ռուսական տնտեսության դժվարություններն առայժմ ազդեցություն չեն թողնում Հայաստանի ֆինանսական կայունության վրա, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ, իսկ ռիսկերը` կառավարվող. ԿԲ

    Friday, April 18th, 2014

    Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ, իսկ ռիսկերը` կառավարվող, հայտնեց հանրապետության Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

    ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ նվազել է 3,1%` դառնալով 75840.6 մլն դրամ

    Friday, April 18th, 2014

    Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,1 տոկոսով և կազմել 75840.6 մլն դրամ։

    Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր:

    Friday, April 18th, 2014

    Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։