Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 18–ին աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414.50 դրամ

18.04.2014 19:58
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 18–ին աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414.50 դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 18–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 0.12 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414.50 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 4,45 միլիոն դոլարի (ավելի քան 1,8 մլրդ դրամ) 31 գործարք: Միաժամանակ ապրիլի 18–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Ապրիլի 18–ի արդյունքում գրանցված միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 414,06 դրամ, 1 եվրոն`572,19 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև