Հ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2014թ.-ի առաջին եռամսյակում աճել են 2%–ով և 1 814,3 մլրդ դրամ կազմել

22.04.2014 15:30
Հ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2014թ.-ի առաջին եռամսյակում աճել են 2%–ով և 1 814,3 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է1 814,3 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 2 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, հաճախորդներին տրամադրած վարկերի ծավալով առաջին տեղում է ՎՏԲ Հայաստան բանկը` 229.9 մլրդ դրամ ցուցանիշով, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 5.89 տոկոսով։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը` 190,6 մլրդ դրամ ցուցանիշով (աճը` 2,99%), որին հաջորդում են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 177,9 մլրդ դրամ ցուցանիշով (5% աճ), Արդշինինվեստբանկը` շուրջ 166,6 մլրդ դրամով (3,29% անկում), HSBC բանկ Հայաստանը` 160 մլրդ դրամ ցուցանիշով (4,43% աճ)։

Հայաստանի բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,932 մլրդ դրամ ( տարեսկզբի համեմատ` 0,24%անկում), պարտավորությունները` 2 450,3 մլրդ դրամ (0,76% անկում), բանկերի ընդհանուր կապիտալը` 481,6 մլրդ դրամ (2,49% աճ)։ ($1 – ը` 414,06 դրամ) -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև