Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 1.7 մլրդ դրամ` կրճատվելով 2,9%–ով

23.04.2014 11:22
Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 1.7 մլրդ դրամ` կրճատվելով 2,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) մաքուր շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 1,7 մլրդ դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,9 տոկոսով։

Հատկանշական է, որ հայկական շուկայում գործող 33 ՎԿ–ներից 27–ն առաջին եռամսյակը ավարտել են շահույթով, և վեց ընկերություններ` Ֆ.Ի.Կ.Օ–ն, Անիվը, Մալաթիան, Գլոբալ Կրեդիտը, ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ–ը և Նորվիկը վնաս են կրել, որն ընդհանուր հանրագումարում կազմել է մոտ 139 մլն դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանի ՎԿ–ների ցանկում զուտ շահույթի մեծությամբ առաջին տեղում է «Բնակարան երիտասարդներին» ընկերությունը։ Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում կազմակերպության զուտ շահույթը կազմել է մոտ 284,7 մլն դրամ` 2013 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 200,2 մլրդ դրամի համեմատ։ Զուտ շահույթի համախառն ծավալում «Բնակարան երիտասարդներին» ՎԿ–ի մասնաբաժինը 16,4 տոկոս է կազմում։

Շահույթի ծավալով առաջատարների հնգյակում են հայտնվել նաև Արեգակը` մոտ 276,2 մլն դրամ շահույթով, որը 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 21 տոկոսի անկում, Էքսպրես–Կրեդիտը` 253,1 մլն դրամ (24,6 տոկոսի աճ) շահույթով, Կամուրջը` 209,1 մլն դրամ (4,7 տոկոսի աճ) և Ազգային Հիփոթեքային Ընկերությունը`167,3 մլն դրամ (18 տոկոսի աճ) շահույթով։

2014 թ.–ի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն ($1 –ը` 414,12 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև