Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 23–ին նվազել է 0.36 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 413 դրամ

23.04.2014 17:44
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 23–ին նվազել է 0.36 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 413 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 23–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ նվազել է 0.36 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 1,75 միլիոն դոլարի (ավելի քան 722,75 մլն դրամ) 15 գործարք: Միաժամանակ ապրիլի 12–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Ապրիլի 23–ի արդյունքում գրանցված միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 414,08 դրամ, 1 եվրոն`573,05 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև