ԼԱՏՎԻԱ թեմյով բոլոր նորությունները

Լատվիան մարտի 25–ին ԵՀ–ին կվերադարձնի վարկի 1 մլրդ եվրոն

25.03.2014 12:18

Լատվիան մարտի 25–ին ԵՀ–ին կվերադարձնի վարկի 1 մլրդ եվրոն

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի Լատվիան Եվրահանձնաժողովին կվերադարձնի վարկի մեկ մլրդ եվրոն, որը հատկացվել էր երկրին 2009 թվականին միջազգային ֆինանսական օգնության շրջանակում։ Եվս 1.2 միլիարդը ծրագրվում է փոխանցել հաջորդ տարի, հաղորդում է Բանկի–ռու–ի թղթակիցը Բրյուսելից։

Լատվիան 2009 թվականին ՀՆԱ լուրջ անկում է ապրել և ստիպված է եղել դիմել միջազգային վարկատուների օգնությանը։ Վարկատուների թվում էին Եվրահանձնաժողովը, ԱՄՀ–ն, Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները, ֆինանսական օգնության ընդհանուր գումարը կազմում էր 7.5 մլրդ եվրո։ Լատվիայի միջազգային օգնության ծրագիրն ավարտվել է 2011 թվականին։

2014 թվականի հունվարի 1–ից Լատվիան դարձել է եվրագոտու 18–րդ պաշտոնական անդամը, որն օգտագործում է ընդհանուր արժույթը` եվրոն։ Եվրագոտուն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները Լատվիայում ընթանում էին դեռ 2004 թվականից, իսկ եվրոյի ներդրման կարգի մասին օրենքն ընդունվել է 2013 թվականի հունվարի 13–ին։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Լատվիան մարտի 25–ին ԵՀ–ին կվերադարձնի վարկի 1 մլրդ եվրոն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լատվիական Rietumu Banka-ն շահագրգռված է համագործակցել Համահայկական բանկի հետ

28.11.2011 17:29

Լատվիական Rietumu Banka-ն շահագրգռված է համագործակցել Համահայկական բանկի հետ

Rietumu Banka-ն, որը վերջերս է բացել իր ներկայացուցչությունը Հայաստանում, հետաքրքրված է Համահայկական բանկի հետ համագործակցությամբ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Լատվիական Rietumu Banka-ն շահագրգռված է համագործակցել Համահայկական բանկի հետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024