09.04.2018 13:03
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը պրիլի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 92,3 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 479,72 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 7,8 մլն եվրո և մոտ 987,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 588,20 դրամ և 8,29 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 92,2 մլն դոլար, 20,6 մլն եվրո և 677,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 480,96 դրամ, եվրոյի դիմաց 591,50 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8.38 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 92,3 մլն դոլար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ