Daily Archives: Nov 13, 2009

Դոլարի փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում կազմել է 387,7 դրամ

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2009 թվականի նոյեմբերի 13-ին ընկել է 0,3 կետով նոյեմբերի 12-ին կայացած նախորդ սակարկության ցուցանիշի համեմատ՝ կազմելով 387,7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։

Հայաստանի 2010 թվականի պետբյուջեն թույլ չի տա հաղթահարել ճգնաժամը. պատգամավոր

Հայաստանի 2010 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրերը թույլ չեն տա հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը երկրում, կարծում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Հայաստանից իրականացվող արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել

Հայտնի է այն փաստը, որ տնտեսական ճգնաժամը չանցավ Հայաստանի կողքով, ընդ որում երկրի տնտեսության վրա դրա ազդեցությունն այնքան էլ անուղղակի չէր, ինչպես կանխատեսում էին որոշ փորձագետներ:

Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացն անխուսափելի է. Վարդանյան

Բանկերի միավորման և խոշորացման գործընթացն անխուսափելի է, Հայաստանում նաև կնվազի բանկերի քանակը, ասաց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը:

ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 0,83-1,03% անկմամբ

Ամերիկյան բորսային ցուցանիշները հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ի արդյունքներով, անկում են արձանագրել 0,83-1,03 տոկոսի սահմաններում: