Daily Archives: Jul 25, 2011

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի շուկաներում փոփոխականության աճ է հնարավոր

Ոսկու արժեքի մրցարշավի՝ ընթացիկ տարվա հուլիսին մեկնարկած նոր շրջապտույտն առաջին անգամ դանդաղել է անցած շաբաթվա ընթացքում։

Հայաստանի բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսին ավելացել է 4,9%-ով՝ հասնելով 228,7 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրավված ավանդների ծավալն այս տարվա մայիսին հասել է 228,7 մլրդ դրամի՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 4,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Բրիտանիան, հետևելով ԵՄ-ին, նվազեցրել է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը

Մեծ Բրիտանիան, հետևելով եվրագոտու երկրների օրինակին, նվազեցնում է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը՝ 5,8 տոկոսից դարձնելով 3,5 տոկոս:

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 365,98 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 18,85 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,4 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, կազմեց 367,35 դրամ: Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը կապված է ներկրողների և բնակչության կողմից ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի նվազմամբ պետական պարտքի վերին շեմի անորոշության պատճառով ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի ֆոնի ներքո: Արժույթի առաջարկը, ընդհակառակը, կայուն է դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների իրականացման և ապրանքների ու ծառայությունների արտահանման կապակցությամբ: