Daily Archives: Jul 26, 2011

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 68,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Արարատբանկի ակտիվները 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 68,4 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 60,18%-ով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանում էլեկտրոնային առևտրի օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Հայաստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, երեքշաբթի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստից հետո հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

HSBC Բանկ Հայաստանը և Բրիտանական խորհուրդն ամառային ճամբար են կազմակերպել 30 աշակերտի համար

Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին մասնակցելու համար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

Արտարժութային ներդրողները երկուշաբթի ապաստան են փնտրել շվեյցարական ֆրանկի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը և Հունաստանի պահպանվող խնդիրները թուլացրել են ԱՄՆ դոլարը և եվրոն, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Dow Jones-ին։