Daily Archives: Jan 9, 2012

Հայաստանի ԱՊՊԱ շուկայում առաջատար երեք ընկերությունները 2011 թ.-ի 11 ամսվա ընթացքում վճարել են փոխհատուցումների ավելի քան 64%-ը

Հայաստանի ապահովագրական ընկերությունները, որոնք ներառված են ԱՊՊԱ շուկայի առաջատարների եռյակում վճարված փոխհատուցումների ծավալով, 2011 թ.-ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը վճարել են շուկայի փոխհատուցումների 64,6 տոկոսը կամ շուրջ 3,05 մլրդ դրամ: Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում տեղադրված վիճակագրության մեջ:

ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ԳԿՊ-ի ծավալը կազմել է 500 մլն դրամ

ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի AMGT26097129 սերիայի 26-շաբաթյա գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնց ծավալը կազմում է 500 մլն դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկային արտոնություններ հեռախոսազանգի միջոցով փոխանցումներ ստացող հաճախոդներին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վարկային արտոնություններ է առաջարկում այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումները ստանալու համար օգտվում են «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անցել է RIA Money Transfer համակարգով դրամական փոխանցումների իրականացմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է RIA Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանում գնաճը 2011 թ.-ին գրանցվել է 7,7%-ի սահմանում

Հայաստանում գնաճը 2011 թ.-ին, 2010 թ.-ի համեմատ, արձանագրվել է 7,7 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 11,2 տոկոսանոց և ծառայությունների ոլորտի սակագների 3,6 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանում 2012 թ.-ին ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը կարող է կազմել շուրջ 80 մլն եվրո

Հայաստանում 2012 թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների ծավալը կարող է հասնել մոտավորապես 80 մլն եվրոյի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: