Daily Archives: Jan 24, 2012

ՀՀ ԿԲ-ն «Հայ գրքի տպագրության 500-ամյակին» նվիրված արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԲ-ն Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարկայնության հետ կապի ծառայությունից:

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճեց Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական տվյալների շնորհիվ

Նախորդ շաբաթվա ընթացքում, բացի հինգշաբթի օվանից, ոսկու գնանշումը համոզիչ աճ էր արձանագրում: Առևտրային հինգ օրերի ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 1,74 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1666,19 ԱՄՆ դոլարի:

Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ին աճել է 30,45%-ով՝ հասնելով 43,1 մլրդ դրամի

Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի արդյունքներով կազմել է շուրջ 43,2 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի ավելի քան 33 մլրդ դրամի համեմատ՝ ավելանալով 30,45 տոկոսով: Նման տվյալներ են ներկայացված «Հայաստանի բանկերը» (2011 թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները) «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսատնտեսական տեղեկագրում:

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011թ.-ին նպաստել է 53 մլն դրամի փոխհատուցմանը

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին փոխհատուցվել է շուրջ 53 մլն դրամ, ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարի 14-ին և 21-ին 4 մլրդ դրամի միջնաժամկետ պետական պարտատոմսեր տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարի ընթացքում 4 մլրդ դրամի միջնաժամկետ պետական պարտատոմսեր տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը...