Daily Archives: Feb 20, 2012

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը փետրվարի 13-17-ը կազմել է 17,89 մլն դոլար

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 17,89 մլն. ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ աճելով 47,9 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիան փետրվարի 24-ին կհրապարակի լավագույն բանկերի և ներդրումային ընկերությունների անունները 12 13:49

Պարգևատրման արարողություն կանցկացվի բանկերի և ներդրումային ընկերությունների «Բորսայի լավագույն մասնակից 2011» ամենամյա մրցույթի շրջանակներում փետրվարի 24-ին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին NASDAQ OMX Արմենիայի մամուլի կենտրոնից:

ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ

ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի AMGT3919B123 սերիայի 500 մլն դրամ ծավալով 39-շաբաթյա պետական կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Գնաճը Հայաստանում հունվարին 4,8% է կազմել

Ընթացիկ տարվա հունվարին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը գրանցվել է 4,8 տոկոսի մակարդակում:

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ 73,6 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 73,6 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 388,36 դրամ միջին կշռված փոխարժեքով: