Thu, 19 June
24.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Daily Archives: Feb 28, 2012

Հայաստանում ավանդների տոկոսադրույքները հունվարին կրճատվել են միջինը 0,4 տ.կ.-ով և կազմել 8,4 տոկոս

Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը հունվարին, անցյալ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով և հասել 8,4 տոկոս մակարդակի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հունվարին կազմել է 350,3 մլրդ դրամ

Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի հունվարի վերջին կազմել է 350,3 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

«Ամերիա» խումբը հովանավորել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատին (AACC) և հովանավորել Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

Տարեվերջին ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 42,5%-ով` հասնելով 774 մլրդ դրամի

2010 թվականի համեմատ՝ 2011 թ.-ի վերջին ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 42,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 774 միլիարդ դրամի: