Mon, 8 December
3.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Mar 24, 2012

Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվարի-փետրվարին գերազանցել է 874 մլն դրամը

Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 68,4 տոկոսը կամ ավելի քան 874 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Ոսկին թանկանում է ԱՄՆ-ից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

Ուրբաթ երեկոյան ոսկու գինը սկսեց չափավոր կերպով բարձրանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայից ստացված թույլ վիճակագրական տվյալներն ավելացրեցին մետաղի նկատմամբ պահանջարկը՝ որպես ներդրումների ավելի հուսալի օբյեկտ, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Համաշխարհային բանկը հրապարակել է կազմակերպության ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցուցակը

Համաշխարհային բանկը (ՀԲ) պաշտոնապես հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում երեք թեկնածուների՝ Դարտմուտի քոլեջի նախագահ Ջիմ Յոն Կիմի, Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոյի և Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օքոնջո-Իվեալայի առաջադրման մասին, ասվում է ՀԲ կայքում շաբաթ լույս գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է «American Express…Հայաստան» ֆեյսբուքյան էջը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից գործարկվել է «American Express… Հայաստան» ֆեյսբուքյան պաշտոնական ինովացիոն էջը, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: