Fri, 11 July
23.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Daily Archives: Mar 27, 2012

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները փետրվարին ավելացել են 3,2%-ով՝ հասնելով 1 251 մլրդ դրամի

Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում 2012թ.-ի փետրվարի վերջին կազմել են շուրջ 1 251 մլրդ դրամ՝ հունվարի ցուցանիշի համեմատ աճելով 3,2 տոկոսով, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

ԱՄՀ-ն մինչև 3. 8%-ի է իջեցրել ՀՀ 2012թ.-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի 3,8 տոկոսի չափով աճ է կանխատեսում, ինչը ցածր է հնարավոր տնտեսական աճից, ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը (Мark Horton):

NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 27-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 390 դրամ

Մարտի 27-ի արդյունքում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով` ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 389 դրամ՝ նախորդ առքուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,85 տ.կ.-ով:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27-ին կազմել է 389,22 դրամ

Մարտի 27-ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 26-ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,58 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 389,22 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները փետրվարին ավելացել են 40,6%-ով՝ հասնելով 1 011,2 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալն ընթացիկ տարվա փետրվարին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 40,6 տոկոսով և կազմել շուրջ 1 011,2 մլրդ դրամ, նշվում է 2011թ.-ի նոյեմբերի ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

IFC-ն նախատեսում է նվազագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնել Հայաստանի էներգամատակարարաման ոլորտում, հայտարարեց կորպորոցիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման:

ՄՖԿ-ն Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան երեքշաբթի 10 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար: