Monthly Archives: March, 2012

Հայաստանում գնաճը 2012 թ.-ի մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,2%

Հայաստանում գնաճն այս տարվա մարտին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2,2 տոկոսի սահմաններում, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2011 թ.-ին կազմել է 4,6%.վիճակագրական ծառայություն

Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2011 թ.-ին, 2010 թ.-ի համեմատ, ավելացել է 4,6 տկոոսով և կազմել ավելի քան 3817,3 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ինտերնետ-բանկինգ ծառայությունը հիմնականում օգտագործում են իրավաբանական անձինք

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների շրջանում անցկացված ամենամյա հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական օգտագործողներն իրավաբանական անձ հանդիսացող ընկերություններն ու կազմակերպություններն են, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Եվրագոտու տնտեսության նկատմամբ վստահության ցուցիչը մարտին նվազել է 94,4 կետով` կանխատեսվածից ավելի շատ

Եվրագոտու տնտեսության նկատմամբ սպառողական և ձեռներեցության վստահության ցուցիչը (ESI) ընթացիկ տարվա մարտին նվազել է 0,1 կետով՝ փետրվարի վերանայված ցուցանիշի՝ 94,4 կետի համեմատ, ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում:

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Բեյրութում կայանալիք կլոր սեղանի նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեյրութ, որտեղ մարտի 29-31-ը մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 29-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 391,25 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 29-ի արդյունքում կազմել է մեկ դոլարի դիմաց 391,25 դրամ՝ նախորդ առքուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,46 տ.կ.-ով:

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 29-ին կազմել է 390,3 դրամ

Հայաստանի արժութային շուկայում մարտի 29-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 28-ի ցուցանիշի համեմատ աճել է 0,48 կետով և կազմել է 390,3 դրամ մեկ դոլարի դիմաց: Այդ մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ ռեզիդենտների վարկավորման ծավալը փետրվարին աճել է 2,9 տոկոսով՝ մինչև 1 280,6 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 2,9 տոկոսով և փետրվարի 29-ի դրությամբ կազմել է շուրջ 1 280,6 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

IV եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 18,4% աճել է՝ կազմելով 5236 մլրդ դրամ

2011 թ.չորրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալն աճել է 18,4 տոկոսով կամ 813 մլրդ դրամով՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 5236 մլրդ դրամ։

ՀՀ բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին 54.1% է կազմել

Հայաստանի բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2011թ.-ին կազմել է 54.1 տոկոս` ավելանալով 9.6 տոկոսային կետով, ներկայացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամփոփագրում:

Անելիք Բանկը բիզնես-վարկերի վարկանշավորման սքորինգային համակարգ է ներդրել

«Անելիք Բանկ» առաջին անգամ ներդրեց բիզնես վարկերի վարկանշավորման հատուկ սքորինգային համակարգ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ֆիզիկական անձանց դեպոզիտների շուկայում ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաբաժինը 2011թ.-ին աճել է 8,7%-ով՝ հասնելով 9,3%-ի

ՎՏԲ-Հայաստան բանկը 2011 թ.-ի արդյունքում բարելավել է իր դիրքը ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում: