Daily Archives: May 17, 2012

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագրի հերթական համարը:

Հայաստանի ՎԿ վարկային ներդրումների ծավալը մարտին աճել է 4,1%ով՝ մինչև 89,3 մլրդ. դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից մարտին տրված վարկերի ծավալը, փետրվարի համեմատ, աճել է 4,1%-ով և կազմել մոտ 89,3 մլրդ, դրամ, նշվում է Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկությունների վարկավորման ծավալը մարտին ավելացել է 2,7%- ով՝ հասնելով 794,4 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ-ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով և կազմել ավելի քան 794,4 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում: