Daily Archives: May 18, 2012

Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել

Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել՝ 2011 թվականի չորրորդ եռամսյակի 2.42%-ի դիմաց:

Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կրճատվել է 30,21%-ով՝ կազմելով 435,7 մլն. դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում: NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 435,7 մլն. դրամ՝ մարտի ավելի քան 624,3 մլն. դրամի դիմաց՝ կրճատվելով 30,21%-ով: