Fri, 13 June
20.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Daily Archives: Aug 20, 2012

ՎՏԲ Հայաստան Բանկն իրեն պատկանող հանգստյան տունը նվիրել է «Լիարժեք կյանք» ՀԿ–ին

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն իրեն պատկանող «Էլեն» հանգստյան տունը նվիրել է «Լիարժեք Կյանք» հասարակական կազմակերպությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հարկային ծառայության ռուս աշխատակիցները բանկային գաղտնիքն իմանալու իրավունք կստանան

Դաշնային հարկային ծառայությանը (ԴՀԾ) իրավունք կտրվի ֆիզիկական անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բանկերից, որոնց նկատմամբ հարկային ստուգում է կատարվում կամ որոնցից անհրաժեշտ է լրացուցիչ վճարումներ գանձել բյուջե, այսօր գրում է «РБК daily» թերթը:

Հունաստանին սպառնում է եվրագոտուց դուրս գալը, եթե չկրճատի ծախսերը. նախարար

Հունաստանին սպառնում է եվրագոտուց դուրս գալը, եթե նա չհամաձայնի վարկատուների պնդմամբ կրճատել բազմամիլիարդանոց ծախսերը, կիրակի տեղեկացրել է ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 20– ին 1 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1 500 մլն դրամ գումարի չափով պետական կարճաժամկետ AMGT39205131 թողարկման պարտատոմս է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $13,9 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա օգոստոսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 13,9 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա ցուցանիշից ավելանալով 13,9 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Պարտքային ճգնաժամը ստիպում է վերլուծաբաններին վատացնել Եվրոպայի ընկերությունների շահույթի կանխատեսումները. FT

Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամը ստիպում է վերլուծաբաններին վատացնել տարածաշրջանի կորպորացիաների բաժնետոմսի շահույթի կանխատեսումները, եթե տարեսկզբին միջինը 8 տոկոսանոց աճ էր ակնկալվում, ապա ներկա պահին փորձագետները 2012թ.-ի վերջին 1 տոկոսանոց անկում են ենթադրում, գրում է Financial Times գործնարար պարբերականը:

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ համաշխարհային ԿԲ-ների գործողությունների սպասումների և իենի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամերիաբանկը «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել երկարաձգել «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: