Fri, 11 July
25.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Daily Archives: Sep 29, 2012

Անելիք Բանկը նախատեսում է 2012թ.–ի վերջին ակտիվ քարտերի քանակը հասցնել մինչև 50 հազարի, իսկ POS-տերմինալներինը` մինչև 600

Անելիք Բանկը նախատեսում է 2012թ.–ի վերջին ակտիվ քարտերի քանակը հասցնել մինչև 50 հազարի, իսկ POS–տերմինալներինը` մինչև 600–ի, ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը։

Անելիք Բանկը հոկտեմբերի 1–ից կներկայացնի ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic առաջին քարտը` առանց չնվազող մնացորդի

Անելիք Բանկը հոկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում կներկայացնի Հայաստանում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic առաջին քարտը` առանց չնվազող մնացորդի, ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապի վարչության պետ Արմեն Արևյանը։

Գրանթ Թորնթոն ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

Գրանթ Թորնթոն փակ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

ՀՀ առևտրային բանկերի ավելի քան կեսը 2012թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5- 5,5%–ի սահմաններում

2012թ.–ին 12–ամսյա գնաճի մակարդակի վերաբերյալ ԿԲ–ի կողմից 2012թ.–ի երկրորդ եռամսյակում անցկացված հայկական առևտրային բանկերի հարցման արդյունքում հարցված բանկերի ավելի քան 57 տոկոսը հաշվետու ժամանակահատվածում գնաճը 2,5% -5,5 տոկոսի սահմանում է կանխատեսել, ասվում է 2012թ.–ի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

ՀՀ միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 0,4%–ով` մինչև 1 725,8 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել են 1 725,8 մլն դոլար` հուլիսի համեմատ ավելանալով 6,6 մլն դոլարով կամ 0,4 տոկոսով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։