Thu, 24 April
17.1 C
Yerevan
USD: 389.56 RUB: 4.71 EUR: 444.14 GEL: 141.74 GBP: 518.15
spot_img

Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը բանկի աշխատակիցների երեխաների համար էքսկուրսիա էր կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն բանկի աշխատակիցների երեխաների համար էքսկուրսիա էր կազմակերպել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, ծնողների աշխատավայր գալը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր երեխայի համար: Երեխաներին հրավիրել էին բանկ ցույց տալու, թե ինչպես են աշխատում նրանց ծնողները, ինչպես է կազմակերպվում նրանց ամենօրյա աշխատանքը, այսինքն` հետևել, այսպես ասած, «իրական» աշխատանքին:

Միջոցառման կազմակերպիչ` ԶԼՄ-ների հետ կապի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան նշեց, որ էքսկուրսիան ուներ մասնագիտական ուղղվածություն:

«Երեխաները հաճախ հարցնում են, թե ինչ է անհրաժեշտ գիտենալ բանկում աշխատելու համար: Այս էքսկուրսիայի ընթացքում մենք փորձեցինք տալ այդ հարցի պատասխանը: Սա թվով երկրորդ էասկուրսիան է, որ բանկն անցկացնում է իր աշխատակիցների երեխաների համար»,– ասաց նա։

Նախորդ անգամ երեխաները ծանոթացան գործառնական սրահի և դրամարկղային գործառնությունների բաժնի աշխատանքին:  Մինչդեռ այս անգամ որոշեցինք ներկայացնել Վճարային քարտերի վարչության աշխատանքը և ստացված գիտելիքների գործնական կիրառումը:

Մարկովայի խոսքով, երեխաներին պատմեցին, թե ինչպիսի քարտեր է թողարկում բանկը, որն է դրանց առավելությունը կանխիկ թղթադրամների համեմատ, ցույց տրվեց բանկոմատի ներքին կառուցվածքը, կանխիկի տրամադրման գործընթացը:

Երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց պլաստիկ քարտերի, ինչպես նաև դրանց փորձնական նմուշի ինքնուրույն պատրաստման գործընթացը»,– ասաց նա։
ԶԼՄ–ների հետ կապերի գլխավոր տնօրենի խորհրդականի խոսքով, ամենատպավորիչ պահը Բանկի նորաբաց գլխամասային գրասենյակում  կազմակերպված շրջայցն էր, որի ընթացքում երեխաներին հնարավորություն տրվեց լինել Բանկի Գլխավոր տնօրենի աշխատասենյակում, նստել նրա գրասեղանի մոտ` թեկուզև մի վայրկյանով իրենց զգալով որպես ղեկավար:

Միջոցառման ավարտին երեխաներին հանձնարարվեց տնային առաջադրանք`գրել շարադություն այն մասին, թե նրանք ինչ են տեսել բանկում, ինչն է ամենից շատ նրանց դուր եկել և ինչը` ոչ, ինչ առաջարկություններ ունեն:

«Լավագույն շարադրությունները, իհարկե, կպարգևատրվեն, իսկ առաջարկությունները` կքննարկվեն: Ինչպես ասում են` «մանկան շուրթերից հնչում է ճշմարտությունը»:

Հնարավոր է` ապագայում հենց այս երեխաներն են հասցնելու մեր բանկը նորանոր բարձունքների», – նշեց Ե.Մարկովան` ավարտելով իր ելույթը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին

Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից(ՎԻԴԵՈ)

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները (ՎԻԴԵՈ)

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img