Sat, 15 November
6.1 C
Yerevan
USD: 382.12 RUB: 4.73 EUR: 443.79 GEL: 141.24 GBP: 502.18

Daily Archives: Nov 7, 2012

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին 415,6 մլրդ դրամ է կազմել

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի սեպտեմբերի վերջին կազմել է 415,6 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Յունիաստրում Բանկը «Ավտո էքսպրես» վարկավորման նոր ծրագիր է գործարկել

Յունիաստրում Բանկն առաջարկում է մեկ ժամում ավտովարկ ձևակերպել: Ծրագիրը նախատեսված է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության նոր և օգտագործված մարդատար մեքենաների վարկով գնման համար՝ երկու փաստաթղթերով և առանց եկամտի հաստատման, հաղորդում է banki.ru-ն:

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամիսների ընթացքում աճել են 8,6%–ով` գերազանցելով 1,2 մլրդ դոլարը

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար–սեպտեմբեր ամիսներին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,2 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսների համեմատ ավելանալով 8,6 տոկոսով, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից։

ՀՀ բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 4,3%-ով

Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են 4,3 տոկոսով և 2.3 մլրդ դրամ կազմել։

ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթն 9 ամսում ավելացել է 3,2 անգամ՝ կազմելով 3,8 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի 9 ամիսվա արդյունքում կազմել է ավելի քան 3,8 մլրդ դրամ՝ 2011թ.-ի 1,2 մլրդ–ի դիմաց, ինչը նշանակում է, որ այդ ցուցանիշը աճել է շուրջ 3.2 անգամ: Այս մասին նշված է 2012 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում: