Wed, 18 February
6.1 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Daily Archives: Nov 19, 2012

Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը

Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը, հայտնեց Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Օհանջանյանը շուկայի հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում:

Ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում ինն ամսում հասել է 366 հազարի

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 366 հազար ավտոտրանսպորտային միջոց, հայտնեց Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Օհանջանյանը։

Հայաստանում ապահովագրական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը

Հայաստանում 2012 թվականին կատարված ապահովագրական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը, ասաց Հայաստանի ապահովագրության շուկայի մասնակիցների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Օհանջանյանը։

Հայաստանում նոյեմբերի 19-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 19–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 19-ին մեկ դոլարի դիմաց 407,30 դրամ է կազմել

Ընթացիկ տարվա նոյեմբերի 19-ին, նոյեմբերի 16-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,08 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,30 դրամ:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տասներորդ մասնաճյուղն է բացել

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղը գործում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:

Ոսկին Հայաստանում թանկացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

Նախորդ շաբաթ ոսկին հիմնականում անկում էր գրանցում, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի վերաբերյալ անորոշությունն ու եվրոպական տնտեսության նկատմամբ անհանգստությունը կանգնեցրել էին գների բարձրացման հույս ունեցող ներդրողներին մի փաստի առաջ, որ պետք է շահույթ արձանագրել նախորդ շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումների աճից հետո: Միաժամանակ, Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման որոշման հետաձգումը նույնպես զսպում էր ներդրողների ակտիվությունը:

ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39198138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում նվազել է 0,68%–ով և հասել 406,94 դրամի։ Մեկ շաբաթում առուվաճառքների ծավալը կազմել է 15,06 մլն ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջի փոխարժեքը նվազել է 0.65 տոկոսով և շաբաթ օրը` նոյեմբերի 17-ին, կազմել 408,38 դրամ։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը Հայաստանի արժույթի բորսայում նախկինի պես տատանվում է 405-410.0 դրամի միջակայքում։ Կայուն վիճակն, ըստ մեզ, պայմանավորված է ներդրողների ու բնակիչների կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև դևալվացիոն հանդարտ տրամադրություններով։

Անելիք Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

Անելիք Բանկն իր տեխնիկական բազայի կատարելագործման և վերազինման շրջանակներում՝ ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $15 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա նոյեմբերի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 15 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ ավելանալով գրեթե 2 անգամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: