Sat, 21 June
24.1 C
Yerevan
USD: 385.68 RUB: 4.92 EUR: 444.38 GEL: 141.53 GBP: 520.48

Daily Archives: Nov 20, 2012

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ եղանակով Ամանորյա ակցիա է սկսում

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ եղանակով Ամանորյա ակցիա է գործարկում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 20-ին մեկ դոլարի դիմաց 407,09 դրամ է կազմել

Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին, նոյեմբերի 19-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,21 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,09 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին, նոյեմբերի 19-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,21 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,09 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: -0- 20.11.2012 19.11.2012 ԱՄՆ դոլարը AMD–ի նկատմամբ 407,09 407,30 Եվրոն AMD–ի նկատմամբ 520,83 520,29 Ռուսական ռուբլին AMD–ի նկատմամբ 12,98 12,90

NASDAQ OMX Արմենիա բորսայում նոյեմբերի 20–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 20–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր են տեղաբաշխել

ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 20-ին 3 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսերի էտալոն թողարկում է իրականացրել:

Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4%–ի մակարդակում

Գնաճը Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,4% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի ապահովագրական ընկերություններն 9 ամսում 72% փոխհատուցում են վճարել ապահովագրական վճարումների ընդհանուր գումարից

Հայաստանի ապահովագրական ընկերություններն 9 ամիսների ընթացքում ապահովագրական վճարումների ընդհանուր գումարի 72%–ը փոխհատուցում են վճարել, ասաց Հայաստանի ակտուարների միավորման ղեկավար Աստղիկ Անանյանը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Facebook-ում «Ամենաֆինանսական ստեղծագործություն» խորագրով ակցիա է հայտարարել

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Facebook սոցիալական ցանցում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը հայտարարում է լավագույն հեղինակային աշխատանքների մրցույթ` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայում խթանման նոր քայլերի ակնկալիքների ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

Ասիական–Խաղաղօվիանոսյան տարածաշրջանի խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքը բացել են աճով՝ Ճապոնիայի ԿԲ-ի կողմից տնտեսության խթանման նոր քայլերի ակնկալիքների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է banki.ru-ն:

ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առուվաճառքներն ավարտել են 1,65—2,2% աճով` ԱՄՆ բյուջետային խնդիրների լուծման շուրջ երևացող լավատեսության ու երկրորդային անշարժ գույքի վաճառքի ուժեղ վիճակագրության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Moody’s–ը Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը AAA–ից АА1 է իջեցրել

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը երեքշաբթի մեկ կետով իջեցրել է Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը` AAA–ից AA1, կանխատեսումը «բացասական» է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։