Fri, 18 July
25.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Daily Archives: Nov 28, 2012

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 28-ին մեկ դոլարի դիմաց 405,71 է կազմել

Ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին, նոյեմբերի 27-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կրճատվել է 0,61 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 405,71 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հունաստանին լրացուցիչ միջոցներ կպահանջվեն պարտքի կրճատման համար

Հունաստանի վարկատուների միջև երկրի պետպարտքի կրճատման վերաբերյալ համաձայնագիրը վերջինը չի լինի, որովհետև երկրին նոր աջակցություն է պետք, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Դիմիտրիս Վայանոսը (Dimitri Vayanos):

Հայաստանում նոյեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405, 18 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 28–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 405,18 դրամ է կազմել:

Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

Visa Inc. Ընկերությունը և MyUS.com պորտալը հայտարարել են գործընկերության մասին, որի շնորհիվ ամերիկյան ինտերնետ խանութներից գնումներն ավելի հարմար ու դյուրին կդառնան հայ գնորդների համար, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի. վարչապետ

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ ԿԲ-ն 2013թ.-ին տնտեսական աճը 5-6%-ի սահմաններում է կանխատեսում

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2013թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում և դրա կայունացում 5-6 տոկոսի սահմաններում: Այդ մասին ասվում է «2012թ.-ի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի մասին ՀՀ ԿԲ հաշվետվության» մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ավելացնել բանկոմատների և ՊՈՍ-տերմինալների քանակը

2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 100, իսկ POS-տերմինալներինը` 360, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ավանդների տոկոսադրույքը հոկտեմբերին աճել է 0,5 տ.կ.-ով` մինչև 8,8%

Հայաստանում բանկային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել է 0,5 տ.կ.-ով և հասել 8,8% նիշի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները նոյեմբերի 28-ի առքուվաճառքները նվազումով են բացել Ավստրալիայից ստացված անմխիթար մակրոտնտեսական տվյալների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: